Վաշինգտոնում անցկացվող միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցող արտգործնախարարների պատվին ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի կողմից տված աշխատանքային ճաշի ընթացքում զրույց են ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարարների զրույցը վերաբերել է նախորդ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների շարունակմանը: