Վաշինգտոնում կազմակերպված միջուկային համաժողովի ընթացքում ապրլի 13-ի Դավութօղլու-Նալբանդյան հանդիպումից հետո ճաշի սեղանի շուրջ կրկին զրուցել են Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` միջուկային համաժողովի մասնակիցները, հավաքվելով ճաշի սեղանի շուրջ, խնդրել են, որ Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարները իրար կողք նստեն: Ճաշի ընթացքում մասնակից նախարարներից մեկը, դիմելով իրար հետ զրուցող Նալբանդյանին եւ Դավութօղլուին, ասել է. «Այս գործը այստեղ եք լուծելու», որին ի պատասխանԴավութօղլուն ասել է, որ եթե երրորդ երկրները չխանգարեն` կլուծեն: