Իրանն ու Հայաստանը եղել են Վաշինգտոնում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հանդիպումների գլխավոր թեման:

Դավութօղլուն հաստատել է Թուրքիայի հավատարմությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, եւ հաղորդել, որ Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի դեմ պատժամիջոցներին:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Դավութօղլուն հայտնել է, որ «Թուրքիան հավատարիմ է գործընթացին եւ աշխատում է գործընթացն առաջ մղելու ստեղծագործ գաղափարների վրա»:

Քլինթոնը Դավութօղլուին տեղեկացրել է Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան գործընթացի մասին։ Նրանք քննարկել են հայ-թուրքական գործընթացը, բարեփոխումները Բոսնիայում եւ Հերցեգովինայում։

Դավութօղլուն նշել է, որ Ադրբեջանը եւս պետք է հրավիրվեր գագաթնաժողովին, եւ հույս է հայտնել, որ ամեն տարի Հայկական հարցը ստվեր չի գցի Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա: