Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Փարիզում հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական արձանագրությունները:
Թուրքական TRT-ի փոխանցմամբ` Սարկոզի-Սարգսյան հանդիպումը տեղի է ունեցել Փարիզի Ելիսեյան պալատում: Հանդիպման օրակարգում եղել են ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները եւ Ղարաբաղի խնդրի կարգավորումը:




























