Թուրքիան, երկխոսություն սկսելով Հայաստանի հետ, միայն մեկ նպատակ է հետապնդել, պառակտել եւ թուլացնել մեր ազգին: Այդ մասին ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, շնորհիվ Թուրքիայի ջանքերի, պառակտում է մտցվել Հայաստան-Լեռնային Ղարաբաղ հարաբերություններում, Անկարան զգալի առաջադիմել է նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: «Այժմ էլ Անկարան փորձում է պառակտում մտցնել Սփյուռքի շարքերում, Սփյուռքի ներկայացուցիչներին հանդիպելու մտադրության մասին Թուրքիաի ներկայացուցիչների հայտարարությունները հենց այդ նպատակն են հետապնդում, քանի որ Անկարան արդեն հայտարարել է, թե կհանդիպի միայն այն կազմակերպությունների հետ, որոնք արմատական չեն տրամադրված»,- ասել է Հավհաննիսյանը՝ միաժամանակ հավելելով, որ ՀՅԴ արտերկրի կոմիտեներն իրենք են որոշելու հանդիպել, թե ոչ:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը մտադրություն են հայտնել հանդիպել հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել երկու ժողովուրդներին հուզող հարցերը:




























