Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրաք Օզուգերգինը հայտնել է, որ իրենք ուսումնասիրում են Հայաստանի իշխող կոալիցիայի տարածած հայտարարությունը, որից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակը նշել է, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արդեն Հայաստանի հիշյալ հայտարարության մասին տեղեկացրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Այս պահին վերլուծում ենք Հայաստանի կոալիցիայի տարածած հայտարարությունը: Անհրաժեշտ է հասկանալ, թե այդ հայտարարությունը ինչ միտք է հետապնդում: Քննարկում ենք նաեւ մեր կողմից իրականացվելիք քայլերը»,-նշել է Բուրաք Օզուգերգինը: