Այսօր` ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, հրամանագրով ՀՀ ԱԳ նախարարին հանձնարարվել է արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը: