ՀՀ Կառավարությունը ապրիլի 29-ի իր նիստում վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխել իր նախկին որոշումներից մեկը եւ կապիտալ շինարարության ենթակա օբյեկտի համար նախատեսված գումարից ծավալի կրճատման արդյունքում գոյացած ֆինանսական միջոցներից հատկացում արել «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հատուկ կացարանի կապիտալ նորոգման նպատակով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:
Բացի այդ, Ընդունվել է նաեւ ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տեխնիկական օգնություն ցույց տալու որոշում, որի շնորհիվ կկահավորվի եւ համակարգչային սարքավորումներով կապահովվի Ասկերանի շրջանի ստորաբաժանման գրասենյակը։




























