Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բուրաք Օզուգերգինը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հույս է հայտնել, որ նախորդ տարիների նման, այս տարի եւս Իսրայելի խորհրդարանը չի ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը:
Թուրքական Turkishny-ի փոխանցմամբ` Բուրաք Օզուգերգինը նշել է, որ Թուրքիայի տեսակետը այդ խնդրում հայտնի է: «Պատմությունը չպետք է դատեն խորհրդարանները, այն պետք է թողնել պատմաբաններին եւ այդպես ավելի լավ կլինի: Իսրայելի խորհրդարանում 1915-ի իրադարձությունների վերաբերյալ նմանատիպ նախագծեր նախորդ տարիներին էլ են ներկայացվել: Սպասում ենք, որ այս տարի եւս իսրայելական խորհրդարանը այն չի ընդունի: Առաջիկայում Թուրքիայի ԱԳՆ գլխավոր խորհրդական ֆերիդուն Սինիրլիօղլուն թուրք-իսրայելական հարաբերությունների եւ Միջին Արեւելքում խաղաղության հաստատման հարցերի հետ կապված մեկնելու է Իսրայել»-նշել է Օզուգերգինը:
Լրագրողների հարցերին պատասխանող Բուրաք Օզուգերգինը հայտնել է նաեւ որ առաջիկայում Հայաստանի հետ կապված որեւէ զարգացում չի լինելու:




























