Դիարբեքիր 5-րդ ծանր հանցագործությունների գծով դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել 1994-ին փակված քրդական DEP կուսակցության նախկին պատգամավոր Հաթիփ Դիջլեին:

Հաթիփ Դիջլեն ձերբակալվել էր PKK-ի քաղաքացիական գաղտնի կառույցի դեմ իրականացված գործությունների արդյունքում: Մեղադրող կողմը դատարանից պահանջել է 5 տարվա ազատազրկում: Դատարանը Հաթիփ Դիջլեյին մեղավոր է ճանաչել «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզ անելու» հոդվածով եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման