Ապրիլի 28-ին Ստրասբուրգում կայացել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպում:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն, Դավիթ Հարությունյանն ու Սամեդ Սեիդովը մտքեր են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
Որոշվել է հաջորդ խորհրդակցությունը անցկացնել հունիսին, ընդլայնված ձեւաչափով` պատվիրակությունների մեկական ընդդիմադիր անդամի ընդգրկմամբ:




























