Ադրբեջանն ընդունել է Մադրիդյան նորացված սկզբունքները եւ ղարաբաղյան հակամարտության լուծման տեսակետից հարմար է գտնում դրանք։ Ինչպես նշում է ադրբեջանական Trend գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Հռոմում իտալացի իր գործընկերոջ՝ Ֆրանկո Ֆրանտինիի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով, հակամարտության լուծումը համագործակցության պայմաններ կստեղծի։




























