Իրավունքների մասին պետք չէ լռել: Իսկ իրավունքների պաշտպանության մասին խոսելուց առաջ, նախ անհրաժեշտ է նվաճել դրանք:
Այսօր` ապրիլի 30-ին ժամը 16-ից 20-ը Երևանի Սիրահարների զբոսայգում կազմակերպվում է «Իրավունքը նվաճվում է» խորագրով ֆոտոցուցահանդես: Ֆոտոցուցահանդեսում ներկայացվելու են փաստական ու գեղարվեստական լուսանկարներ, որոնք վերաբերում են քաղաքացիական այնպիսի իրավունքների, ինչպիսիք են խոսքի ազատության, խաղաղ երթերի, ցույցերի հանրահավաքների և պետության կառավարմանը մասնակցելու իրավունքները:
Ցուցահանդեսին զուգահեռ՝ կազմակերպվելու է նաև բացօթյա քաղաքացիական թատրոն:
Միջոցառումը նախաձեռնել եւ իրականացնում է Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) հայաստանյան ոչ կառավարական կազմակերպությունը: ՄԻԺԻ-ի նպատակն է նպաստել մարդու իրավունքների, սոցիալական արդարության և համերաշխության սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացմանը Հայաստանում:
Միջոցառման կազմակերպիչը Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտն է:




























