Ապրիլի 28-ին, ժամը 21.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աբելյան փողոցի թիվ 9 շենքի մոտ կրակոցի ձայներ են լսվել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, նշված շենքի մոտ տեղազննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ տրամաչափի 2 կրակված պարկուճներ և արյան հետքեր:
Նույն օրը, ժամը 21.30-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնից ահազանգ է ստացվել, որ գոտկատեղի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1959 թ. ծնված Արկադի Կ.-ն, իսկ ժամը 22.00-ին «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ որովայնի և ոտքի մասերում ստացած հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1978 թ. ծնված Արտակ Պ.-ն:
Հանգամանքները պարզվում են: Հայտնաբերված պարկուճներն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:




























