ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Մայք Համմերը հայտարարել է, թե նախագահ Բարաք Օբաման գոհունակությամբ է ընդունել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը Թուրքիայում ձեռնարկատիրության հարցերով գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Թուրքիայի ձայնը», իր հայտարարության մեջ Համմերը նաեւ նշել է, որ Վաշինգտոնը խորացնում է մահմեդական աշխարհի հետ երկխոսությունը եւ զարգացնել գործընկերայի հարաբերությունները փոխադարձ հարգանքի հիման վրա:

«Մենք այդ իմաստով հարգում ենք Էրդողանի առաջնորդի որակները: Տվյալ նախաձեռնությունը կոնկրետ օրինակ է ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերոթյան»,- ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը: