2010թ-ի մայիսի 31-ից Երևանում ԱՄՆ դեսպանատունը ոչ-ներգաղթային վիզաների համար դիմող անձանցից պահանջելու է ներկայացնել վիզայի դիմումի նոր ձև` դիմումի ինտերնետ տարբերակ, ձև DS-160, որը փոխարինում է ներկայումս օգտագործվող, վիզայի դիմումի երեք ձևաթղթերն ընդգրկող էլեկտրոնային տարբերակներին: Այն դիմորդներն, ովքեր լրացրած կլինեն ներկայումս գործող դիմումի ձևերը մինչև մայիսի 15-ը, դրանք կարող են օգտագործել մինչև մայիսի 31-ը: 2010թ-ի մայիսի 31-ից բոլոր այն դիմորդներն ովքեր չեն լրացրել DS-160 դիմումի ձևը, պարտավոր են այն լրացնել և ներկայանալ հարցազրույցի ավելի ուշ:
Ելնելով այն հանգամանքից, որ ամբողջ աշխարհում աճում է ԱՄՆ մուտքի վիզաների պահանջարկը, հյուպատոսական գործերի գրասենյակը շարունակում է օգտագործել նոր տեխնոլոգիաներ, արտոնագրերի դիմումների գործընթացի արդյունավետությունն ու ճշգրտությունը բարելավելու համար: Ոչ-ներգաղթային արտոնագրերի DS-160 ձևը իր առավելություններով կոչված է բարձրացնելու արտոնագրերի համար մեզ դիմող անձանց մատուցվող ծառայությունների որակը:
2010թ-ի մայիսի 31-ից ոչ-ներգաղթային արտոնագրերի համար դիմող անձինք պետք է օգտագործեն արտոնագրի դիմումի նոր ձևը: Արտոնագրերի դիմում ներկայացնողները կշարունակեն լրացնել դիմումներն առցանց (on-line) տարբերակով, ինչպես նախկինում էր: Այժմ դեսպանատունը ապահովում է հարցերի թարթող թարգմանություններ` լայնորեն օգտագործվող մի շարք լեզուներով, սակայն դիմումը պետք է լրացնել անգլերեն լեզվով: Նոր տարբերակով դիմում ներկայացնողը պետք է արտոնագրի համար նախատեսված լուսանկարը ներբեռնի և դիմումը ուղարկի ինտերնետի միջոցով: DS-160 ձևը լրացնելուց հետո արտոնագրի դիմում ներկայացնող անձը պետք է տպի դիմումի լրացումը հաստատող էջը և հարցազրույցի օրը այն ներկայացնի դեսպանատուն:




























