Այսօր՝ ապրիլի 30-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Շանհայ Էքսպո 2010» միջազգային ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է «Շանհայ Էքսպո 2010»-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի տաղավարներով:

Հիշեցնենք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին մեկնել է Չինաստան` մասնակցելու «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը: