Հայաստանի կառավարությունը հաստատե է 2011-2013 թվականների պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակները:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 30-ին կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության 2011-2013 թվականների պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակները հաստատելու մասին: Որոշման համաձայն` այդ չափաքանակները կտրամադրվեն ՀՀ պետական կառավարման մարմիններին ոլորտային 2011-2013 թվականների միջնաժամկետ ծախսերի նախագծերն ավարտուն տեսքի բերելու համար:




























