Ինչպես հայտարարել է Վրաստանի զբոսաշրջության դեպարտամենտի փոխտնօրեն Վախթանգ Ասատաշվիլին, զբոսաշրջության շուկայի համար Վրաստանը փոքր երկիր է, այդ պատճառով մեծ է դոնոր կազմակերպությունների հետաքրքրվածությունը, որպեսզի Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը համատեղ զբոսաշրջային փաթեթ մշակեն։
«Այդ զբոսաշրջային փաթեթում Վրաստանը առաջնային կլինի։ Նմանօրինակ փաթեթ ունեցողը հնարավորություն կունենա այցելել ոչ թե մեկ երկիր, այլ ողջ տարածաշրջան, ինչն էլ կմեծացնի զբսաշրջիկների հոսքը»,- ասել է Ասատաշվիլին։




























