Կիրակի օրը, մայիսի 2-ին 50-հոգանոց մի խումբ , այդ թվում նաեւ Մեծ Բրիտանիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, կվազեն, կքայլեն կամ անվասայլակով կացնեն Մատենադարանից մինչեւ Հանրապետության հրապարակ (մոտ մեկ մղոն կամ 1,6 կիլոմետր):
Հայաստանում Բրիտանիայի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման նպատակն է գումար հավաքագրել Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի համար:
«Բարեգործական սպորտային մղոն» (Sport Relief Mile) նախաձեռնությունը պատկանում է բրիտանական բարեգործական Comic Relief կազմակերպությանը: 2010-ին Մեծ Բրիտանիայում միջոցառմանը մասնակցել են մոտ կես միլիոն մարդ` հանրաճանաչ մարդիկ ու մանուկներ, ծերեր ու երիտասարդներ, առողջ մարդիկ ու հատուկ կարիք ունեցնողներ, սպորտի ֆանատների ու բազկաթոռի սիրահարներ:
Այս տարի առաջին անգամ Sport Relief Mile նախաձեռնությունը աշխարհի բոլոր ծայրերում իրականացնում է նաեւ ՄԹ արտգործնախարարությունը: Այժմ հերթը Հայաստանինն է:
Միջոցառման կազմակերպիչներն են Բրիտանական դեսպանատունը Երեւանում, Բրիտանական խորհուրդը եւ Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն: Միջոցառմանն աջակցում է Արմենիա Մարիոթ հյուրանոցը:
Ըստ դեսպան Չարլզ Լոնսդեյլի, Sport Relief Mile-ը ՄԹ-ում ամենամեծ բարեգործական միջոցառումներից է: «Ուրախ ենք տեսնել բոլորին, ովքեր հավաքվել են այսօր օգնելու Հայաստանի պարալիմպիկ կոմիտեին: Հաշվի առնելով, որ 2012-ին Լոնդոնը կհյուընկալի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը, մենք մեր ներդրումն ենք ուզում ունենալ սպորտի մասին պատկերցումները փոխելու մեջ», — ասել է նա:




























