2010թ. ապրիլին 2009թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 32.7% գնաճ: իսկ նախորդ ամսվա համեմատ գնաճը կազմել է 4.5%: Նույն ժամանակահատվածի համար կենդանական և բուսական յուղերի գնաճը կազմել է 5.5%, իսկ մարտի համեմատ` 2.8%: գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարագի 4.5% գնաճով:
Մսամթերքի ապրանքախմբում 2010թ. ապրիլին 2009թ. ապրիլի համեմատ գրանցվել է 14.8%, գնաճ, իսկ նախորդ ամսվա համեմատ`0.9% գնաճ: Խոզի, տավարի և ոչխարի մսերի գները 2010թ. ապրիլին մարտի համեմատ թանկացել են համապատասխանաբար 0.2%, 0.5 եւ 1.2%-ով:
Գնաճ է գրանցվել նաեւ կաթնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի և ծխախոտի, այլ մթերքի, հացամթերքի շուկայում 0.1-1.0%-ով: 2010թ. ապրիլին 2009թ. ապրիլի համեմատ ձվի հանրապետական միջին գինը նվազել է 9.9%-ով:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2010թ. ապրիլին 2009թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.7% գնաճ, իսկ 2010թ. մարտի համեմատ` 3.4% գնանկում, կապված սեզոնի հետ:
Մրգի ապրանքախմբում 2010թ. ապրիլին 2009թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 10.2%, իսկ 2010թ. մարտի համեմատ` 4.8% գնաճ: Կիտրոնի, ադամաթզի, խաղողի, տանձի, նարնջի, մանդարինի, նռան գները 2010թ. ապրիլին մարտի նկատմամբ աճել են 1.5-26.4%-ով: Հանրապետության դիտարկված քաղաքներում մրգի գներն աճել են 2.0-8.2%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել ք. Վանաձորում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 4.7%-ով:




























