Մոսկվայում ձերբակալվել են չորս ադրբեջանցիներ, ովքեր կասկածվում են 90 մլրդ ռուբլի (մոտ 3 մլրդ դոլար) հափշտակելու եւ կանխիկացնելու մեջ։

Ինչպես հայտնում է ադրբեջանական «Ազադլիկը», հանցավոր գործողությանը մասնակից են եղել նաեւ ռուսական բանկերի եւ առեւտրային այլ կառույցների աշխատակիցներ։ Փողերը ուղարկվել են արտասահմանյան ընկերությունների վրա, այնտեղ կանխիկացվել, իսկ հետո մաքսանենգ ճանապարհով վերադարձել Ռուսաստան։

Ձեւական ֆիրմաները գրանցված են եղել Կիպրոսի Հանրապետությունում, Ադրբեջանում, Միացյալ Արաբական Էմիրություններում։

Կասկածյալները ձերբակալվել են։