Հայաստանի ոստիկանությունը ափիոն տեսակի թմրամիջոցի առանձնապես մեծ քանակություն է առգրավել:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ քննչական գլխավոր վարչությունների ծառայողները ապրիլի 30-ին, ժամը 00.30-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 20 հասցեում գտնվող «Սիլաչի» հյուրանոցի մոտից, առանձնապես խոշոր չափի «ափիոն» թմրամիջոց իրացնելու պահին բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 1978 թ. ծնված Մոհամմադ-Զահեր Մ.-ին, 1969 թ. ծնված Լազգին Տ.-ին եւ 1967 թ. ծնված Ալի Ա.-ին, որոնց մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է 3.100 գ կշռով մուգ շագանակագույն ափիոնանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:




























