Այսօր՝ ապրիլի 30-ին մոտ մեկ ժամ փակ էր Գրիգոր Լուսավորիչ փողոցի եւ Մաշտոց պողոտայի հատման կետը: Պատճառը հենց փողոցի կենտրոնում այրվող մեքենան էր: «Մամա Միա» խորտկարանին պատկանող 05 OS 160 պետհամարանիշի մեքենայի հրդեհման պատճառով ոստիկանությունը փակել էր ողջ փողոցի երթեւեկությունը: Բարեբախտաբար, հրշեջները բավական արագ հասել են դեպքի վայր եւ հանգցրել հրդեհը:
Ականատեսների վկայությամբ, դեռ լավ է, որ կրակը չի հասել գազով աշխատող մեքենայի բալոնին, այլապես պայթյունը կարող էր լուրջ հետեւանքներ ունենալ:




























