Մեքսիկական Տորրեոն քաղաքում մայիսի 7-ին կայանալու է տեղի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը ղեկավարելու է մեր հայրենակից Թաթուլ Եղիազարյանը: Համերգի ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի եւ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները:

Համերգի մենակատարը եւս հայ է՝ ջութակահար Վիլեն Գաբրիելյանը, իսկ թավջութակահար Սերգեյ Կոսեմյանն ու ֆագոտահար Կոնտսանտին Մելիք-Վրթանեսյանը կատարելու են Յոզեֆ Հայդնի Simfonia-Concertante-ն:

Ի դեպ, սա երկրորդ համերգն է, որ այս նվագախումբը կատարում է հայկական ստեղծագործություններ: Առաջին համերգի ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի եւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Համերգը մեծ արձագանք էր առաջացրել, իսկ տեղական բոլոր թերթերը հաջորդ օրը նշեցին, թե այն տարվա ամենալավ համերգն էր: