Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի ընտանիքին: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ականավոր գիտնական, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Դուբնայի միջուկային հետա­զո­տությունների միա­ցյալ ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Նորայրի Սիսակյանի մահվան մասին:

Ալեքսեյ Սիսակյանը արժանիորեն համաշխարհային համբավ վայելող գիտ­նա­կան էր: Լինելով վաստակաշատ կենսաքիմիկոս, ակադեմիկոս Նորայր Սիսակյա­նի հիմ­նադրած գիտնականների տոհմի արժանի զավակը՝ Ալեքսեյ Սիսա­կյանն իր բեղմ­նավոր ու հիմնարար աշխատանքով և գիտությանն անմնացորդ նվիրումով վառ օրինակ է յուրաքանչյուր երիտասարդ գիտնականի համար:

Անուրանալի է նրա ավանդը` որպես գիտական գործունեության կազմակերպիչ: Հմուտ ղեկավարի նրա կարողությունները լավագույնս դրսևորվել են Դուբնայի աշխար­հահռչակ ինստիտուտը ղեկավարելու տարիներին:

Կորստի այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում մեծ գիտնական և հայ ժողովրդի արժանավոր զավակ Ալեքսեյ Սիսակյանի ընտանիքին, հարա­զատ­նե­րին և գործընկերներին»: