Ապրիլի 30-ի ուշ երեկոյան Թուրքիայի Թունջելի նահանգի ժանդարմերիաներից մեկի վրա քուրդ զինյալների հարձակման վերաբերյալ մանրամասներ են հրապարակվել:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` մոտ 50-60 հոգանոց քուրդ զինյալների խումբը երեկոյան 22.45-ին հարձակվել է Սարըյայլա շրջանի ժանդարմերիայի հրամանատարության վրա, որի արդյունքում սպանվել են 4 զինվորական, այդ թվում` ժանդարմերիայի հրամանատարը:

Հայտնի է դարձել, որ զինյալները զանգահարել են ժանդարմերիա` ասելով, որ իրենց հրամանատարը զոհվել է եւ պահանջել, որ մնացած զինվորականները հանձնվեն: Թունջելիից ռազմական օգնության սպասող զինվորականները շարունակել են դիմադրությունը: Հարձակումից ժամեր անց մի քուրդ կին զինյալ է կրկին զանգահարել ժանդարմերիա եւ ծիծաղելով ասել. «Կրկին կգանք, տեսնենք ով է ձեր նոր հրամանատարը»:

Տարբեր թուրքական աղբյուրներ հայտնում են, որ ժանդարմերիայի վրա հարձակված PKK-ի զինյալների խումբը բաղկացած է եղել միայն կանանցից: