Մոսկվայում Ադրբեջանի երկու քաղաքացիների միջեւ ծեծկռտուք է եղել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահներին, միջադեպի արդյունքում ադրբեջանցիներից մեկը դանակի հարվածներ է ստացել, որոնց արդյունքում մահացել է:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել Ուդալցովի եւ Լենինյան պողոտաների հատման կետում: Ներկայումս աշխատանքներ են ընթանում հանցագործին գտնելու եւ քրեական գործ հարուցելու ուղղությամբ: