Նախօրեին արռտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: Օրբելի եղբայրների փողոցի թիվ 63/1 շենքի բնակիչները ուշագրավ հաշվեհարդար են տեսել «Տանիք» համատիրության ղեկավարի հետ:

NEWS.am-ի տեղեկություններով` շենքի կոյուղատար խողովակը վթարվել է եւ լուրջ խնդիրներ ստեղծել, բնակիչըները ահազանգել են համատիրության ղեկավարին եւ պահանջել վերացնել վթարը: Երբ տեղ է հասել ղեկավարը, ում անունը Սուրեն է, նրա հետ վիճաբանել են խնդիրը չվերացնելու պատճառով եւ պատժել՝ փակելով նրան բնակիչներից մեկի տան զուգարանում:

Մի կերպ նրան հաջողվել դուրս գալ «պատժախցից» , որից հետո դիմել է իրավապահներին: Ինչպես մեզ հայտնի դարձավ շենքի բնակիչներից մեկից, իրավապահները այցելել են բնակիչներին ու միջադեպին իրավական ընթացք տվել: