«Ալյանս Ժիզն» պահովագրական ընկերությունը ծրագրում է Թաթարստանում քաղաքացիների ապահովագրման՝ շարիաթի օրենքներով առաջնորդվող ծառայություններ առաջարկել, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ընկերության մամոլի ծառայությանը:

«Ծառայությունը հիմնված կլինի իսլամական իրավունքի՝շարիաթի սկզբունքների վրա», - աղբյուրը մեջբերում է ապահովագրական ընկերության հաղորդագրությունը:

Նոր պրոդուկտը կստանա «տակաֆուլ» անվանումը (արաբերենից թարգմանաբար նշանակում է  փոխադարձ երաշխիքների տրամադրում): Նոր ծառայությունից հնարավոր կլինի օգտվել 2015թ.-ից:

Տակաֆուլն իրենից ներկայացնում շարիթի օրենքներով օպերատորի եւ մասնակիցների միջեւ շահույթի եւ վնասների բաշխման մեխանիզմ: