Մեծ Բրիտանիան շատ է ցանկանում սերտ եւ արդյունավետ հարաբերություններ պահպանել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ, հատկապես տնտեսական բարեփոխումների ոլորտում,  NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ անդրադառնալով  հարցին, թե ինչ կբերի 2015թ.  Երեւանի եւ Բրյուսելի միջեւ համագործակցության  տեսակետից, հաշվի առնելով, որ Հայաստանը դարձել է ԵՏՄ-ի լիիրավ անդամ: 

«Այժմ, երբ Հայաստանը վերջնականապես  միացել է ԵՏՄ-ին, հուսով եմ, որ մենք կկարողանանք առաջ շարժվել ավելի արագ եւ հստակեցնել ԵՄ-ի հետ համագործակցության բոլոր բնագավառները՝ դեռեւս թույլատրելի սահմաններում: Ես գիտեմ, որ այդ աշխատանքը պետք է ինտենսիվ լինի եւ սկսվի հենց հիմա», - նշեց Լիչը:  Դեսպանն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան շատ է ցանկանում սերտ եւ արդյունավետ հարաբերություններ պահպանել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ, հատկապես տնտեսական բարեփոխումների, բիզնեսի խթանման, պետաշխատողների ներուժն աճեցնելու, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաեւ դատական բարեփոխումների հետագա խթանման եւ մարդու իրավունքների բնագավառում բարեփոխումների  ոլորտում: