Բուրյաթիայի Հանրապետությունում շաբաթ օրվանից կիրակի ընկած ժամանակահատվածում ութ երկրաշարժ է տեղի ունեցել: Բոլոր ցնցումների էպիկենտրոնը, որոնցից ամենաուժեղները եղել են 4,9 մագնիտուդով, գտնվել է շուրջ 1300 բնակիչ ունեցող Սեվերոմույսկ ավանի մերձակայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումներն սկսվել են հունվարի 3-ի երկրորդ կեսից: Ութերորդ ցնցումը գրանցվել է կիրակի վաղ առավոտյան: Տեկտոնական ցնցումները գրանցվել են 10 կմ խորությունում: Ռուսաստանի ԱԻՆ ԳՎ-ն հայտնել է, որ Սեվերոմույսկի օբյեկտներն աշխատում են սովորական ռեժիմով: Շենքերի զննությամբ զբաղվում է Մույսկի շրջանի հրշեջ պաhպանության օպերատիվ խումբը: Ավտոճանապարհային եւ երկաթուղային երթեւեկությունը չի խախտվել: Երկրաշարժի օջախից 150 կմ շառավղով տեղակայված է 15 բնակավայր, որոնցից ինչ-ինչ ավերածությունների վերաբերյալ որեւէ լուր չի ստացվել:




























