Ռուսաստանը պետք է զարգացնի տիեզերական ծառայությունների շուկան, ասել է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝ «ԳԼՈՆԱՍՍ» բաժնետիրական ընկերակցություն ստեղծելու վերաբերյալ ՌԴ կառավարության հրապարակած կարգադրության առնչությամբ: Ըստ նրա՝ պետք է օգուտ քաղել Ռուսաստանի բացառիկ տիեզերական խմբավորման առկայությունից եւ  զարգացնել տիեզերական ծառայությունների շուկան: Այս մասին նա գրել է «Twitter»-ի իր էջում:

Հունվարի 4-ին ՌԴ կառավարության կայքում հայտարարություն է տեղադրվել այն մասին, որ  երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրություն է ստորագրել «ԳԼՈՆԱՍՍ» բաժնետիրական ընկերակցություն ստեղծելու վերաբերյալ`  100 մլն ռուբլի կանոնադրական կապիտալով: Բաժնետոմսերի 100%-ն էլ դաշնային սեփականություն է: