Ճապոնիայի Աոմորի պրեֆեկտուրայի Միսավա քաղաքի McDonald's ռեստորանում հավի նագիթսի մեջ պլաստմասի կտոր են գտել:

Նագիթսները պատրաստվել էին ընկերության` Թաիլանդում գտնվող գործարաններից մեկում: Ներկայումս McDonald’s –ը ստուգում է անցկացնում Ճապոնիայի իր  բոլոր ռեստորաններում եւ գործածությունից հանում այդ նույն գործարանի արտադրանքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սա Ճապոնիայում McDonald’s-ի հետ կապված առաջին սկանդալը չէ: Անցյալ տարվա ամռանը արագ սննդի այդ ցանցի ճապոնական մասնաճյուղը   ստիպված էր եղել դադարեցնել նագիթսների վաճառքը, երբ Shanghai Husi Food հավի մսի  չինական խոշոր մատակարարին բռնեցրել էին ժամկետանց արտադրանք իրացնելիս: