Ուկրաինայում հետախուզություն է հայտարարվել Վիկտոր Յանուկովիչի օրոք աշխատած 22 նախկին պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեման, որը հունվարի 5-ին ժամանել է Դոնբասի հատուկ գործողության գոտի:
«Պաշտոնատար անձինք` Յանուկովիչն ու իր միջնորդները, որոնք մարդկության դեմ հանցագործություններ են կատարել, Ռուսաստանում են եւ այսօր նրանց ձերբակալելը շատ դժվար է: Այդ պատճառով էլ որոշում է կայացվել հեռակա դատապարտելու մասին, որը հնարավորություն կտա վերադարձնել բյուջեից գողացված ուկրաինական փողերը, որոնք Ազարով-Յանուկովիչի կառավարության պաշտոնյաների հաշիվների վրա են», — հայտարարել է գլխավոր դատախազը լրագրողներին:
Ըստ նրա՝ միայն Ուկրաինայի բանկերի հաշիվներում նախկին պաշտոնյաներն ունեն շուրջ 2 մլրդ դոլար: Բացի դրանից, արտասահմանում գտնվում է շուրջ 1,5 մլրդ դոլար, շվեյցարական ֆրանկ, եվրո:
Յարեման նաեւ հայտնել է, որ Ուկրաինայի դատախազության 38 աշխատակցի դեմ, որոնք շարունակում են աշխատել Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնակոչ հանրապետություններում, հարուցվել են քրեական գործեր:




























