ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, առատ ձյան եւ բքի պատճառով դժվարանցանելի է Քուչակ-Ապարան-Միրաք ճանապարհահատվածը:
Դժվարանցանելի է նաեւ Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից):
Բուք է Արթիկում, Ալագյազում, Լանջիկում, իսկ Սեւան-Գավառ ճանապարհահատվածում ուժեղ քամի եւ մերկասառույց է:
Ստեփանավանի եւ Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:




























