Այսօր՝ հունվարի 5-ին նավթի գինը լուրջ անկում է գրանցել համաշխարհային ապրանքային հարթակներում: Bloomberg-ի տվյալներով, Լոնդոնի բորսայի սակարկությունների արդյունքում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 4,71 տոկոսով եւ կազմել 50,21 դոլար մեկ բարելի համար:
Նյու յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի գներն ընկել են մոտ 5 տոկոսով, Երեւանի ժամանակով 21.05-ին այն կազմել է 50,14 դոլար մեկ բարելի համար:
Փորձագետները նշում են, որ նավթի նման ցածր գին Եվրոպայում եւ ԱՄՆ-ում չի գրանցվել վերջին 5 տարիների ընթացքում:




























