Նյու Յորքի Բրոնքս շրջանում գնդակահարել են երկու ոստիկանների, հաղորդում է NBC-ն:

Հրաձգության պատճառներն առայժմ պարզված չեն: Տուժած ոստիկաններին տեղափոխել են հիվանդանոց, ըստ բժիշկների՝ նրանց վնասվածքները մահացու չեն:

Նշենք, որ հունվարի 4-ին ոստիկան Վեն Լյուի հուղարկավորության ժամանակ ոստիկանները մեջքով էին շրջվել քաղաքապետ Բիլլ դե Բլազիոյի ելույթի ժամանակ բողոքելով քաղաքապետի դիրքորոշման դեմ: Լյուն եւ նրա գործընկեր Ռաֆայել Ռամոսը գնդակահարվել էին դեկտեմբերի 20-ին: