Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հանցակազմչի գտել չորս նախկին նախարարների գոծողություններում: Նախարարները պաշտոնները լքել էին 2013թ., երբ ապօրինի գաղտնալսման արդյունքում պարզվել էր, որ նրանք կարող են կաշառք վերցրած լինել:
Սկանդալին խառնված բոլոր գործիչները գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցներ են, իսկ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը՝ Էրդողանի կուսակցության անդամներ են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքական կառավարությունը հայտնել է, թե գաղտնալսումը իմամ Ֆեթուլլահ Գյուլենի սանձազերծած արշավի մասն է կազմել:
Գաղտնալսման համար կալանավորվել են տասնյակ ոստիկաններ:




























