Խորապես ցնցված եմ Charlie Hebdo երգիծական պարբերականի խմբագրության վրա իրականացված սարսափելի հարձակման փաստի առիթով: Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան՝ ցավակցություն հայտնելով զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին:
«Դա պարզապես անձնական ողբերգություն չէ: Դա հարձակում է զանգվածային լրատվամիջոցի եւ ազատ արտահայտման իրավունքի դեմ: Միջազգային հանրությունը չի կարող ծայրահեղականներին թույլ տալ խոչընդոտել կարծիքների եւ գաղափարների ազատ տարածմանը: Մենք պետք է միավորենք մեր ջանքերը՝ նպատակ ունենալով հանցագործներին արդարադատության ձեռքը հանձնել եւ միասին պայքարել մամուլի ազատության եւ անկախության համար»,- նշել է նա:




























