Անջեյ Կասպրշչիկի՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատը երկարաձգվելու է: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
Պաշտոնական հայտարարությունը կարվի հունվարի 15-ին նախանշված ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում: Նշենք, որ լեհ դիվանագետն այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 18 տարի՝ 1997 թվականից ի վեր:
ԵԱՀԿ առաքելության դիտարկումների ընթացքում Կասպրշչիկը պարբերաբար այցելում է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտի, ինչպես նաեւ ուղեկցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից) Երեւան, Բաքու եւ Ստեփանակերտ այցելությունների ժամանակ:




























