ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն Ընը ցանկանում է Շոտլանդիայում կորեական խոհանոցի ռեստորան բացել, պարզել է Mirror թերթը:

Պարբերականի խմբագիր Մայքլ Մեդենը գնահատել է բիզնես-նախաձեռնության հեռանկարները. «Ես չէի զարմանա, եթե նրանք որոշեին ռեստրորան բացել Շոտլանդիայում: Ռեստորանի այցելուներին, մասնավորապես, կարող է առաջարկվել այնպիսի ավանդական կորեական ճաշատեսակ, ինչպիսին է շան մսով ապուրը»:

Նշվում է, որ հյուսիսկորեացի ղեկավարն այդպիսի մի ռեստորան ունի Նիդերլանդներում: Բիզնեսի ընդլայնման նպատակը եվրոպական երկրների հետ ԿԺԴՀ-ի հարաբերությունների հարթումն է:

Օտարերկրյա պետություններում նման հաստատությունները վերահսկվում են Փհենյանի համար արտասահմանում արժույթ աշխատելով զբաղվող այպես կոչված «39-րդ վարչության կողմից», հաղորդում է «Լենտա.ռու»-ն: