Օրերս Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում սարսափելի դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ինքնասպանություն է գործել 16-ամյա մի պատանի: Նա էջմիածնի հայորդաց տանը խոհարարություն դասընթացների էր այցելւմ ու սովորում դպրոցի 12 դասարանում:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 9-ին: Տղային տնից մահացած վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ պարզվել է, որ թունաքիմիկատ է խմել, նախնական տեղեկություններով, ինքնասպանության նպատակով:

Հայտնի չէ, թե ինչն է ստիպել պատանուն նման քայլի դիմել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Գյուղացիները ապշած են պատանու քայլից, քանի որ վերջինս նորմալ սովորել է եւ երբեւէ աչքի չի ընկել արտառոց վարքով: