Կիլիկիայի ավտոկայանում հունվարի 10-ին երկու տղամարդու միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նրանք նշված վայրում ավտոմեքենայի մեջ վիճաբանել են, որի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել մյուսին: Վիրավորը 30 տարեկան է: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Բարեբախտաբար վնասվածքները եղել են թեւի հատվածում եւ երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են միջոցառումներ: Կատարվում է քննություն: