Ադրբեջանական կողմը եւս մեկ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ հայկական կողմին ցույց տվեց, որ գոյակցման ինչ-ինչ կառուցողական տարրերի ձեռքբերմանն ուղղված դրական հարաբերություններ կառուցելու բացարձակապես ոչ մի ցանկություն չունի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում Ադրբեջանի ԶՈՒ-ի կոմից դիվերսիոն ներթափանցման վերջին փորձերին:
Նրա խոսքով՝ սա վերջին ժամանակաշրջանում զարգացող իրադարձությունների նույն տրամաբանության շարունակությունն է, երբ ադրբեջանական կողմը բացարձակապես անհիմն կերպով կարծում է, որ երկու կողմերի զինված ստորաբաժանումների սահմանագծերում իրավիճակի սրացման հրահրումն ընդունակ է ինչ-որ կերպ ազդել կարգավորման ողջ գործընթացի վրա: «Սակայն հասկանալի է, որ այս լարվածությունը ոչ մի դեպքում չի հանգեցնի հակամարտության կարգավորմանը, այլ միայն միջազգային հանրությանը կմոտեցնի այն ըմբռնմանը, որ ադրբեջանական կողմը կատարելապես ոչ ադեկվատ է գործում», - նշել է Ալեքսանդր Մարկարովը: Հասկանալի է, որ ամեն ինչ տեղի է ունենում այն նույն միտումով, որի հիմքն անցած տարի դրել է ադրբեջանական կողմը եւ «հաջողությամբ» շարունակում է այս տարի, ընդգծել է քաղաքագետը:



























