Հայաստանյան բանկերն այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 11:15-ի դրությամբ դոլար գնում են հիմնականում 472-473 դրամով:

Ըստ rate.am կայքի՝ դոլարի առքն ամենացածրը Յունիբանկում է՝ 469 դրամ, իսկ ամենաբարձրը 475 դրամ հետեւյալ բանկերում Էյչ-Էս-Բի-Սի, Կոնվերս, ԲՏԱ, Զարգացման Հայկական եւ Հայբիզնես բանկերում:

Դոլարի վաճառքն ամենացածրը 478 դրամ է՝ ՎՏԲ Հայաստան, Բիբլոս, Մելլաթ, Արմսվիս, Առէկսիմ-Գազպրոմ բանկերում, իսկ ամենաբարձրը 481 դրամ ԲՏԱ եւ Հայբիզնես բանկերում:

Բանկերը եվրո գնում են միջինը 558 դրամ, փոխարժեքը նվազագույնը կազմում է 545.50 դրամ Ամերիաբանկում, իսկ առավելագույնը 570 դրամ Մելլաթ Բանկում: Եվրոյի վաճառքն ամենացածրը Զարգացման հայկական բանկում է 569 դրամ, իսկ ամենաբարձրը 596 դրամ Արարատբանկում: