Հարթպանելային հեղուկ բյուրեղային էկրանների արտադրությամբ առաջատար հարավկորեական LG Display ընկերությունում տեղի է ունեցել ազոտի արտահոսք: Միջադեպի արդյունքում երկու մարդ մահացել է, եւս 4-ը՝ տուժել:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:50-ին (Երեւանի ժամանակով 07:50) Սեուլից 40 կմ հյուսիս գտնվող Փհաջու քաղաքի գործարանում: Արտահոսի պատճառները ճշտվում են, հաղորդվում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ռենհափին»:

LG Display ընկերությունը պատկանում է  LG Group հարաբկորեական կոնգլոմերատին, մասնագիտացված է էկրանների արտադրությամբ: