Ուկրաինայի նախկին նախագահի՝ Կիեւում գտնվող մասնավոր տան սեփականության իրավունքը վերաձեւակերպել են նոր սեփականատիրոջ անունով: Անշարժ գույքի նկատմամբ իրային իրավունքների պետական գրանցման տվյալներով՝ նոր սեփականատերը Ռոստոմյան Արթուրն է:

Առքուվաճառքի պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 2-ին: Մինչ հոկտեմբերը հողն ու տունը ձեւակերպվել են «Կիեւբուջիտլո» ՍՊԸ-ի վրա:

Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, տան նոր սեփականատերը սերտ կապեր ունի նախկին նախագահի որսորդական շրջապատի հետ: