ՉԺՀ-ի պետական անվտանգության փոխնախարար Մա Ցզյանը կալանավորվել է կոռուպցիայի կասկածանքով, հաղորդում է South China Morning Post հոնկոնգյան թերթը:

Թերթի ենթադրությամբ, քրեական գործը կարող է կապված լինել Պեկինի համալսարանին կից  հիմնված Founder Group ընկերության մեքենայությունների հետ, մասնավորապես խոսքը արժեթղթերի հետ կապված շահավետ գործարքների մասին է, որտեղ ներգրավված են ընկերության գլխավոր մենեջերները եւ Մա Ցզյանյանի որոշ հարազատներ:

Founder Group-ի՝ բաժնետոմսերի մեծությամբ երկրորդ սեփանականատեր Beijing Zenith-ը Founder-ի ղեկավարությանը հրապարակայնորեն մեղադրել է մի քանի միլիարդ յուան գումարի չափով ընկերության ակտիվների հափշտակության մեջ, հաղորդում է Lenta.ru-ն: