Փարիզում ահաբեկչական հարձակումներով Եվրոպայի բացասական պատկեր  ստեղծելու փորձ էր ձեռնարկվել՝ ցույց տալու համար, որ Եվրոպան արդեն այնքան էլ պաշտպանված չէ: Այս մասին հունվարի 12-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության  փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Ըստ նրա՝ այդ իրադարձությունների նպատակն էր Եվրոպան ներկայացնել որպես վտանգների աշխարհ: «Այն բոլոր երկրները եւ մարդիկ, որոնք ոչ ադեկվատ միջոցներ են ձեռնարկում, պետք է պատժվեն», - նշել է Սեդրակյանը: Նա պարզաբանել է, որ ոչ ադեկվատ միջոցներ են կիրառվում, երբ ի պատասխան ծաղրանկարի սպանություն է կատարվում: «Կարծում եմ, որ Եվրոպան կփոխի իր միգրացիոն քաղաքականությունը, կհաստատվի կրթական ցենզ», - հավելել է Անուշ Սեդրակյանը: